Խոսակցությունների համաձայն` երգիչ Հայկոյի նախկին կինը` երգչուհի, հաղորդավարուհի Հասմիկ Կարապետյանը, նորմալ հարաբերությունների մեջ է երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ: Ասում են՝ թեև նրանք շատ չեն շփվում ու մտերիմ էլ չեն, բայց դրական կարծիք ու վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ: Երկրպագուների շրջանում այս խոսակցությունները ծագել են այն բանից հետո, երբ վերջերս Անահիտն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Հասմիկ Կարապետյանի երգերից մեկն ու թողել դրական մեկնաբանություն: Խոսակցությունների համաձայն` երգչուհու այս քայլին Հասմիկ Կարապետյանը ևս դրական է արձագանքել: Շատերը, սակայն, նշում են, որ երգչուհիները դադարել են շփվել Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանի ամուսնությունից հետո, իսկ այն գրառումը, որ Անահիտը թողել էր Հասմիկ Կարապետյանի երգի մասին, ձևական քայլ է:
|
|
About the author
Donec non enim in turpis pulvinar facilisis. Ut felis. Praesent dapibus, neque id cursus faucibus. Aenean fermentum, eget tincidunt.