Ինչ են իրենցից ներկայացնում համակարգչի դրայվերները և որտեղից գտնել դրանք




Դրայվերը դա համակարգչային ծրագիր է, որի միջոցով մի ուրիշ ծրագիր (հիմնականում օպերացիոն համակարգը) կարողանում է աշխատել համակարգչի 
վրա տեղադրված ինչ-որ սարքի հետ:Ցանկացած արտաքին կամ ներքին սարքի լիարժեք աշխատանքի համար պահանջվում է դրայվեր: Հիմնականում օպերացիոն համակարգերը իրենց մեջ ներառում են առանցքային դրայվերները, որպեսզի օպերացիոն համակարգը կարողանա աշխատի:



Սակայն որոշ սարքերի համար (վիդեոքարտեր, Տպիչներ և այլն) անհրաժեշտ է տեղադրել հենց արտադրողի կողմից տրամադրված դրայվերները: Windows7-ում դրայվերների մեծ մասը տեղադրվում են Windows-ի տեղադրման հետ միասին, սակայն ավելի լավ է դրանք փոխարինել իրական դրայվերներով: Օրինակ Windows7-ը ավտոմատ տեղադրում է Microsoft-ի կողմից պատրաստված ունիվերսալ վիդեոքարտի դրայվեր, որի դեպքում համակարգչի վիդեոքարտը գործում է թերի. չեն աշխատում շատ խաղեր ու գրաֆիկական ծրագրեր: 



Եթե համակարգչի հետ տրամադրում են դրայվերների սկավառակ, ապա այդ դեպքում անհրաժեշտ է միայն տեղադրել այդ սկավառակը համակարգչի մեջ և տեղադրել համապատասխան դրայվերները: Սակայն երբ սկավառակը չկա (նամանավանդ նոթբուքներինը), այդ դեպքում դրայվերներ գտնելը վերածվում է շատ երկար ու բարդ պրոցեսի: Որպեսզի ժամերով չփնտրեք ինտերնետում որևէ մասի դրայվեր, ներկայացնում եմ հայտնի ֆիրմաների կայքերից դրայվերներ ներբեռնելու հասցեները:

Asus         Intel      Genius      Nvidia     Samsung

Toshiba    Acer      Sony         AMD        RealTek

Կան նաև բազմաթիվ ծրագրեր, որոնք ավտոմատ գտնում և տեղադրում են դրայվերներ: Այս ծրագրերը ունեն նաև հնարավորություն պահել ընթացիկ դրայվերները և համակարգչի ֆորմատավորումից հետո նորից տեղադրել դրանք:
Ինտերնետից դրայվերներ գտնող ծրագրեր՝
DriverPacks for Windows All
SamDrivers

Տեղադրված դրայվերները ջնջելու համար՝
Driver Sweeper

About the author

Donec non enim in turpis pulvinar facilisis. Ut felis. Praesent dapibus, neque id cursus faucibus. Aenean fermentum, eget tincidunt.