Խմած մկան պայմանը

-Տեր Աստված, էս ի՞նչ կրակի մեջ գցեցիր ինձ, էս հսկա գինու կարասի մեջ պիտի խեղդվե՞մ, մի կատվի բաժի՞ն էլ չարժեի: Երանի կատուն ուտեր ինձ, քան անտեղի կորչեի գինու ծովի մեջ:
Այդ պահին որտեղից որտեղ մի չալ կատու ձայն է տալիս կարասի պռունկից.
-Եթե հանեմ կթողնե՞ս քեզ ուտեմ:
-Միայն թե նման լավություն արա, տեղ` քեզ ինչպես կհատուցեմ:
Կատուն թաթը մտցնում է ներս, մկանը կարասից հանում, թողնում է, որ մի քիչ չորանա: Մուկ դու մուկ` մտնում է ծակը: Կատուն վիզը ծռում է, նայում, նայում է ու ասում.
-Իսկ ի՞նչ եղավ մեր սուրբ պայմանը:
-Դու էլ բան ասիր, - վրա է բերում մուկը, - խմած էի` մի բան ասացի` կրակն ընկա՞: