Վաճառվել է այն կալվածքը, որտեղ մահացել է Մայքլ Ջեքսոնը



Լոս Անջելեսի կալվածքը, որտեղ ապրել և մահացել է փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը, այս տարվա մարտին 23,9 մլն դոլարով հանվել է աճուրդի: Ինչպես հայտնի է՝ այն ձեռք է բերել բանկային ներդրող Սթիվեն Մեյերը, հաղորդում է TMZ պորտալը: Ըստ ռեսուրսի աղբյուրի տվյալների՝ առանձնատան գնման արժեքն ավելի քիչ է՝ 17-20 մլն դոլար: Ներկայումս տան փաստաթղթերը երրորդ անձի մոտ են, և գործարքը ուժի մեջ կմտնի կողմերի ստանձնած պարտավորությունները կատարելու դեպքում, սակայն պապարացիները կարողացել են պարզել, որ գնորդն արդեն տեղափոխվում է առանձնատուն, նախքան պայմանագիրը ուժի մեջ կմտնի: Հավանաբար, դա կատարվել է կողմերի համաձայնությամբ, հակառակ դեպքում կարող էր իրավական պատասխանատվության առիթ դառնալ:

About the author

Donec non enim in turpis pulvinar facilisis. Ut felis. Praesent dapibus, neque id cursus faucibus. Aenean fermentum, eget tincidunt.