Կասիլյասը մտածում է «Ռեալից» հեռանալու մասին



Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալ Մադրիդի «Ռեալից», գրում է կատալոնական Sport.es-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա դարպասապահը խնդիրներ ունի Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Գործող պայմանագրի համաձայն՝ Կասիլյասը «Ռեալում» պետք է հանդես գա մինչեւ 36 տարեկանը: Ավելի վաղ դարպասպահը հայտարարել էր, որ ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում», սակայն Մոուրինյոյի հետ ունեցած խնդիրները ստիպել են մտափոխվել նրան: Մադրիդյան ակումբում Կասիլյասի տարեկան աշխատավարձը կազմում է 5.7 միլիոն եվրո:

About the author

Donec non enim in turpis pulvinar facilisis. Ut felis. Praesent dapibus, neque id cursus faucibus. Aenean fermentum, eget tincidunt.