Odnoklassniki սոցիալական կայքը ԿԴԱՌՆԱ ՀԱՅԵՐԵՆ


Odnoklassniki սոցիալական ցանցը ԱՊՀ մի քանի երկրներում տեղայնացման (լոկալիզացման) ծրագիր է մշակել: Այդ մասին տեղեկացնում է gazeta.ru-ն: Նախագիծը ենթադրում է տեքստային մասի թարգմանություն տեղական լեզուներով, ինչպես նաեւ սոցիալական ցանցի հարմարեցում ազգային մշակույթին:

Այս նախագիծը կիրականացվի Ուզբեկստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Մոլդովայում եւ Վրաստանում:
Odnoklassniki-ն մտնում է Mail.ru Group-ի կազմի մեջ: Ըստ Liveinternet-ի` սոցցանցի օրական աուդիտորիան 33 մլն է, օգտագործողները` 110 մլն: Բջջային կապով Odnoklassniki-ից օգտվում է 8 մլն մարդ:
Տեղայնացման ծրագիրը սկսել է ցանցի բջջային տարբերակը ուզբեկերեն թարգմանելուց: Այս հերթականությունը գործելու է նաեւ մյուս երկրներում` նախ կթարգմանվի բջջային տարբերակը, այնուհետեւ հիմնականը:
Internet World Stats-ի տվյալներով ինտերնետի հասանելիությունը Հայաստանում 47% է, Ուկրաինայում` 40%, Ղազախստանում` 34%, Մոլդովայում` 33%, Վրաստանում` 28%:

About the author

Donec non enim in turpis pulvinar facilisis. Ut felis. Praesent dapibus, neque id cursus faucibus. Aenean fermentum, eget tincidunt.