Փոփոխություններ Ֆեյսբուքում անծանոթների կողմից նամակներ ուղարկելու հետ կապված



Նախկինում Ֆեյսբուքում կար մի ֆունկցիա, որը թույլ էր տալիս արգելափակել անծանոթների կողմից ուղարկվող նամակները: Այսինքն այդ ֆունկցիան միացնելու դեպքում Ձեզ կարող էին նամակներ գրել միայն ընկերները կամ ընկերների ընկերները: Սակայն Ֆեյսբուքի ղեկավարները որոշել են հանել այդ ֆունկցիան և այժմ Ֆեյսբուքի ցանկացած օգտատեր կարող ստանալ ինչպես ընկերների, այնպես էլ ընկերների ցանկում չներառված մարդկանց կողմից ուղարկված նամակները: Անծանոթների կողմից ուղարկվող նամակները տեղադրվելու են Other բաժնում, որտեղ ավելացել է նաև նամակները ֆիլտրելու հնարավորություն:

Bacis Filtering ընտրելու դեպքում դուք նամակների բաժնում կտեսնեք ընկերների և Ձեզ հետ ընդհանուր ծանոթներ ունեցող մարդկանց նամակները, իսկ անծանոթ մարդկանց նամակները կտեղադրվեն Other բաժնում:

Strict Filtering ընտրելու դեպքում նամակների մեջ կհայտնվեն միայն ընկերների կողմից ուղարկվածները, իսկ մնացած նամակները կտեղադրվեն Other բաժնում:

Տեղեկացնեմ նաև, որ Ֆեյսբուքը այստեղ ևս փորձում է եկամուտ ստանալ և որոշ օգտատերերի վրա փորձարկում է նոր ծառայություն, որի էությունը հետևյալն է. եթե ցանկանում եք Ձեր ընկերների ցուցակում չներառված օգտատիրոջը նամակ գրել և համոզված լինել, որ նամակը կտեղադրվի հիմնական բաժնում, ոչ թե Other, ապա պետք է Ֆեյսբուքին վճարեք $1: Այսինքն Ֆեյսբուքը կանաչ լույս է վառում սպամ տարածողների համար և դրա հաշվին փորձում է վաստակել մեծ գումարներ: Նշեմ նաև, որ հիմնական բաժնում ստացած նամակները կարող եք նշել որպես սպամ և այնուհետև դրանք կհայտնվեն Other բաժնում՝ անկախ այն բանից, թե նամակ ուղարկողը վճարել է դրա համար, թե ոչ:

About the author

Donec non enim in turpis pulvinar facilisis. Ut felis. Praesent dapibus, neque id cursus faucibus. Aenean fermentum, eget tincidunt.