ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2012-Ի'' ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՆ ԱՅՍՕՐ Է

''Մանկական Եվրատեսիլ 2012-ի'' հայկական նախընտրական փուլի եզրափակիչն այսօր է
Սեպտեմբերի 30-ին Երևանի ժամանակով 19:30 Հայաստանի Հանրային հեռուստաատեսության ուղիղ եթերում կկայանա ''Մանկական Եվրատեսիլ 2012-ի'' հայկական նախընտրական փուլի եզրափակիչը:
Եզրափակչին կմասնակցեն Ֆլորա Մխիթարյանը, Լուսինե Ղազարյանը, Վահագն Գրիգորյանը, Տաթև Ենգիբարյանը, Նինելա Մխիթարյանը, Կարեն Օհանյանը, Անգելինա Գասպարյանը, ''Style'' խումբը, Մանե Առաքելյանը, Միլլի Միսկարյանը, Գայանե Ղազարյանը, Սոնա Դունոյանը, ''Compass band'', Լիդուշիկը, ''Խենթություն'' խումբը, Մարինե Աբրահամյանը և ''Զանգակ'' մանկական ստուդիան:
Հիշեցնենք, որ ''Մանկական Եվրատեսիլ-2012''-ն այս տարվա դեկտեմբերի 1-ին կհյուրընկալվի Նիդերլանդներում:

About the author

Donec non enim in turpis pulvinar facilisis. Ut felis. Praesent dapibus, neque id cursus faucibus. Aenean fermentum, eget tincidunt.