ՕԿՍԱՆԱ ՊՈՒՇԿԻՆԱՆ ՊԱՏՄԵԼ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԸՆՏԱՆԻՔ ''ՔԱՆԴԵԼ'' (ՖՈՏՈ)

Օկսանա Պուշկինան պատմել է, թե ինչպես է ընտանիք ''քանդել''
Հեռուստահաղորդավարուհի Օկսանա Պուշկինան հոկտեմբերին ամուսնանում է: 2 տարի շարունակ նա թաքցրել է, որ ՏՏ ոլորտի մասնագետ Ալեքսանդրի հետ սիրային հարաբերությունների մեջ է: Այժմ, երբ խոսք է գնում հարսանիքի մասին, Օկսանան պատմում է սիրավեպի մանրամասները:
Ալեքսանդրը 5 տարի փոքր է նրանից: Զույգի առաջին ժամադրությունը ձախողվել է. տղամարդը գրեթե չի խոսել: Երկուսն էլ վստահ են եղել, որ իրենց միջև ընդհանուր ոչինչ չի կարող լինել: Բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ այլ ընթացք է ստացել: Ալեքսանդրը նպատակադրված փորձել է շահել Օկսանայի սիրտը: Նա նույնիսկ բաժանվել է կնոջից` հեռուստահաղորդավարուհու հետ լինելու համար:
Օկսանա Պուշկինան թաքցնում է, թե ինչպես է երիտասարդին հաջողվել գրավել իր սիրտը: Այժմ նրանց մոտ ամեն ինչ լավ է. նույնիսկ ամուսնության մասին է խոսք գնում:

About the author

Donec non enim in turpis pulvinar facilisis. Ut felis. Praesent dapibus, neque id cursus faucibus. Aenean fermentum, eget tincidunt.