Ինչպես ձայնագրել վիդեոները, որպեսզի երևան բոլոր DVD փլեյերներով
Հ
աճախ սկավառակի վրա ձայնագրելով վիդեո ֆայլեր, մենք չենք կարողանում դրա դիտել DVD փլեյերներով: Պատճառը հինականում այ է, որ վիդեոների այժմյան ֆորմատներից ոչ բոլորն են կարողնում ընկալել DVD փլեյերները:
DVD-ների մեծամասնությունը կարդում է MPEG ֆորմատով վիդեոները, նոր մոդելները նաև AVI ֆորմատովը: Սակայն, եթե ուզում եք, որ վիդեոն բացվի բոլոր DVD-ների վրա, կարող եք օգտագործել DVD վիդեո ֆորմատը, որը կոդավորում է վիդեոները և տեղադրում դրանք առանձին թղթապանակներում VIDEO_TS և AUDIO_TS: Վիդեոները սկավառակի վրա այդպիսի ֆորմատով ձայնագրելու համար կարող եք օգտագործել Nero ծրագիրը, Nero Vision բաժնում ընտրելով DVD Video ենթաբաժինը:



